2% հետվճար՝ Հայէկոնոմբանկի Arca քարտերով անկանխիկ գործարքների դիմաց

21.01.2026 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Arca #հետվճար
2026 թվականի հունվարի 1-ից Հայէկոնոմբանկի Arca վճարային քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց կստանաք 2% հետվճար (քեշբեք)։ 

Բանկից հայտնել են, որ հետվճարը տրամադրվում է 1,000 դրամը գերազանցող գործարքների դիմաց ինքնաշխատ եղանակով մինչեւ հաջորդ ամսվա 25-ը: 

Յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 դրամը, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ 60,000 դրամը: Ծրագրի շրջանակում շահառուները հետվճարի մասով հարկային պարտավորություններ չունեն:

Մեկից ավելի Arca վճարային քարտ ունենալու դեպքում հետվճարի առավելագույն չափը չի փոխվում. հետվճարը փոխանցվում է շահառուի այն քարտին, որով իրականացվել է վերջին գործարքը:

Հետվճար չեք կարող ստանալ, եթե վճարումը կատարել եք.

•    կապի եւ կոմունալ ծառայությունների համար,
•    ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների օգտին,
•    բարձր ռիսկային գործարքների (խաղատներ, կրիպտո ակտիվներ եւ այլն) համար,
•    ֆինանսաբանկային ծառայությունների դիմաց,
•    Arca նվեր եւ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով:

Հետվճարը չի գործի նաեւ, եթե գործարքը վերաբերում է ստացված հետվերադարձին, փոխհատուցմանը եւ հետգանձումներին: Էլեկտրոնային դրամապանակներով իրականացված գործարքները եւս ներառված չեն հետվճարի ծրագրում: 

Ծրագիրն իրականացվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ (Arca) եւ ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում: Որպես առաջին նմանօրինակ մասշտաբային ծրագիր՝ այն նպատակ ունի խթանել անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամկետը՝ 01.01.2026-31.12.2026թ.:

Բանկից հիշեցնում են, որ 2026թ. հունվարի 1-ից Arca սոցիալական քարտով (Arca Pension) անկանխիկ վճարումների դիմաց կստանաք 20% հետվճար (առավելագույնը 10,000 դրամ), որին կգումարվի նաեւ 2% հետվճարի ծրագիրը:

Հայէկոնոմբանկի Arca քարտեր կարող եք պատվիրել՝ այցելելով բանկ կամ AEB Mobile բջջային հավելվածի միջոցով՝ անվճար առաքմամբ Երեւանում եւ 1,000 դրամ առաքման վճարով՝ ՀՀ մարզերում:

Հայէկոնոմբանկի Arca քարտերով (բացառությամբ՝ Arca սոցիալականի) կարող եք ստանալ նաեւ վարկային գիծ առավել հարմար պայմաններով:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW