Fitch-ը Հայաստանի կանխատեսումը «Կայուն»-ից դարձրել է «Դրական»

17.01.2026 | 08:19 Գլխավոր էջ / Նորություններ /
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ դեֆոլտի վարկանիշի (LTFC IDR) կանխատեսումը՝ այն «Կայուն»-ից դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում։

Կանխատեսման վերանայումը արտացոլում է Հայաստանի միջազգային պահուստների աճը եւ կայուն տնտեսական աճը, որոնք կնպաստեն բյուջետային ամրապնդմանը՝ միջնաժամկետ հեռանկարում պարտքի կայունացմանը համաձայն։

«ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի հետ խաղաղ նախաձեռնությունը զգալիորեն նվազեցնում է ռազմական էսկալացիայի ռիսկերը մոտ ապագայում, սակայն պահպանվում է անորոշությունը դրա հաջող ավարտի վերաբերյալ՝ կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական բարեփոխման հնարավոր հանրաքվեի հետ», - նշում են Fitch Ratings-ի փորձագետները։

Fitch-ի գնահատականներով՝ պետական կառավարման հատվածի դեֆիցիտը 2025 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5,0%, ինչը ցածր է նախատեսված 5,5%-ից, բայց դեռեւս բարձր է «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշից (3,0%), ինչը արտացոլում է ավելի ցածր կապիտալ ծախսերը եւ տոկոսային վճարումները։

Fitch-ն ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կհասնի դեֆիցիտի թիրախային 4,5%ցուցանիշին 2026 թվականին, սակայն 2027 թվականից կանխատեսում է դեֆիցիտներ, որոնք կգերազանցեն միջնաժամկետ թիրախային 3,5% ցուցանիշը։

Fitch-ի գնահատականներով՝ ՀՆԱ-ի իրական աճը 2025 թվականին կազմել է 5,5% (նվազելով 2022-2024 թթ. միջին 8,9% մակարդակից, որը պայմանավորված էր ռուսական կապիտալի եւ միգրացիոն հոսքերով)՝ ապահովվելով շինարարության, 
ՏՏ եւ ֆինանսական ծառայությունների ոլորտներում բարձր ակտիվության շնորհիվ։

«Աճը կմնա 5,0%-ից բարձր 2026-2027 թվականներին՝ ծառայությունների հատվածի աջակցությամբ եւ Ամուլսարի ոսկու հանքի բացման շնորհիվ։ Միջնաժամկետ կանխատեսման աճի լրացուցիչ ներուժ կարող է առաջանալ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի կայուն իրականացման եւ Թուրքիայի հետ սահմանի բացման արդյունքում», - նշում է Fitch-ը։
Դիտում՝ 881
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW