2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի եւ տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, իսկ տարվա ընթացքում օրենքի փոփոխություններով վերանայված՝ 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ՝ կազմել է 99.8%: Tweet Դիտում՝ 686