Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները համաձայնության են եկել 2026 թվականին Հայաստան, Բելառուս եւ Ղրղզստան էլեկտրական մեքենաների ներմուծման համար սակագնային արտոնություն տրամադրելու հարցում։ՏԱՍՍ-ը մեջբերում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հազորդագրությունը, որում նշվում է, որ արտոնությունը վերաբերում է «մաքուր էլեկտրական մեքենաներին», որոնք կարող են ներմուծվել Բելառուս մինչեւ 20,000 միավոր քանակությամբ, ինչպես նաեւ «մաքուր էլեկտրական մեքենաներին» եւ «հաջորդական հիբրիդներին», որոնք կարող են Հայաստան եւ Ղրղզստան ներմուծվել՝ յուրաքանչյուր երկիր 15,000 միավոր քանակությամբ։«Մաքսային-սակագնային կարգավորման միջոցառումն դրական ազդեցություն է ունեցել նախորդ տարիներին։ Ակնկալում ենք, որ այն կշարունակի խթանել էլեկտրական տրանսպորտային միջոցների շուկայի եւ լիցքավորման ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ կբարձրացնի էկոլոգիապես մաքուր տրանսպորտի մասնաբաժինը Եվրասիական տնտեսական միության տարածքում», - նշել է ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։Արտոնությունը կգործի միայն Հայաստանում, Բելառուսում եւ Ղրղզստանում մշտապես բնակվող քաղաքացիների համար։ Նշված տրանսպորտային միջոցների փոխանցումը Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներին կամ բնակիչներին արգելվում է։ «Հաջորդական հիբրիդների» համար կիրառվում է լրացուցիչ սահմանափակում. դրանք չեն կարող փոխանցվել նաեւ Բելառուսում բնակվող անձանց։ Tweet Դիտում՝ 330