Ֆասթ Բանկը թողարկել է Visa Business Platinum ԱկնՔարտ

19.11.2025 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Visa Business Platinum #ԱկնՔարտ
Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Business Platinum ԱկնՔարտ, որը նախատեսված է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար։ 

Բանկից հայտնել են, որ ԱկնՔարտը մշակված է հատուկ այն ընկերությունների եւ ձեռնարկատերերի համար, որոնց աշխատակիցները հաճախ են մեկնում գործուղումների եւ ունեն բիզնեսին առնչվող բազմազան ծախսեր։ Այն պարզեցնում է ֆինանսական բաժինների, հաշվապահների, գնումների եւ օպերացիոն թիմերի առօրյա աշխատանքը՝ ապահովելով ծախսերի հստակ կառավարում եւ վերահսկողություն։ 

Visa Business Platinum ԱկնՔարտն աշխատակիցների ճանապարհորդությունները դարձնում է հարմար եւ հաճելի․ քարտապանները հնարավորություն ունեն մուտք գործել օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ, օգտվել Զվարթնոցի եւ այլ միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Visa Business Platinum ԱկնՔարտը նախատեսում է նաեւ միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրություն։ ԱկնՔարտը գործում է չորս արժույթով՝ դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի։

ԱկնՔարտի քարտապանների ուղեբեռը Զվարթնոց օդանավակայանում անվճար կփաթեթավորեն, մինչեւ տարեվերջ հաճախորդները կարող են նաեւ անվճար կայանել իրենց մեքենան օդանավակայանի կայանատեղիում 1-2 ժամ տեւողությամբ։ 

Visa Business Platinum ԱկնՔարտը ներառում է նաեւ Visa Concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը 24/7 ռեժիմով կպատասխանի բոլոր հարցերին եւ կկատարի առաջադրանքներ՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն եւ այլն։ Քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Ֆասթ Բանկում քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 5% տարեկան տոկոսային եկամտաբերություն (տարեկան տոկոսային եկամտաբերությունը մինչեւ 5,12%)։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 15.000 դրամ է: Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղումով։

Visa Business Platinum ԱկնՔարտ պատվիրելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող որեւէ մասնաճյուղ, ապա նախընտրած հասցեով ստանալ այն առաքումով։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։
Դիտում՝ 1208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW