Իդրամ ընկերությունը հայտարարում է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկ Tencent-ի TenPay Global եւ WeChat Pay վճարային հարթակների հետ։ Այս պայմանավորվածությունը հաստատվել է օրերս Սինգապուրում ընթացող աշխարհի խոշորագույն ֆինտեխ ֆորումի՝ Fintech Festival 2025-ի ընթացքում։TenPay Global-ը, հանդիսանալով Tencent-ի անդրսահմանային վճարային հարթակը, ընդլայնում է միջազգային դրամապանակների եւ ֆինանսական հարթակների հետ համագործակցությունը։ Այս շրջանակում TenPay Global-ի 20 ռազմավարական գործընկերների, այդ թվում DBS PayLah!-ի (Սինգապուր), GrabPay-ի (Արեւելյան Ասիա), PayPal-ի, Venmo-ի (ԱՄՆ) եւ իհարկե Իդրամի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան վճարումներ կատարել Չինաստանում WeChat Pay-ի վաճառակետերի ցանցում՝ իրենց հավելվածներով սքանավորելով վաճառակետում տեղադրված QR կոդը կամ ներկայացնելով իրենց հավելվածի QR կոդը։ Այս մասին հաղորդել է նաեւ PRNewswire գործակալությունը։Իդրամից տեղեկացնում են, որ այս համագործակցության արդյունքում WeChat Pay-ի օգտատերերը նույնպես կկարողանան Հայաստանում վճարումներ կատարել ավելի քան 25.000 վաճառակետերում՝ իրենց հավելվածով սքանավորելով Իդրամի QR-կոդը։ «Համագործակցությունը կնպաստի ոչ միայն միջազգային զբոսաշրջիկների եւ բիզնես այցելուների հարմարավետությանը, այլ նաեւ կարեւոր քայլ կլինի Հայաստանի ֆինանսական տեխնոլոգիաների համաշխարհային ինտեգրման ճանապարհին։ Նոր համագործակցությունը WeChat Pay-ի հետ եւս մեկ անգամ հաստատում է Իդրամի առաջատար դիրքը՝ որպես նորարարական լուծումներ մշակող եւ Հայաստանի ֆինտեխ ոլորտը միջազգային հարթակում ներկայացնող ընկերության։ Սա կարեւոր քայլ է գլոբալ կապերի ամրապնդման եւ սահմաններից դուրս համագործակցության խթանման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային եւ ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռեւս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1,8 մլրդ օգտատեր։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5163