Yandex Go-ի գործընկեր-պարկերի եւ նրանց վարորդների եկամուտը 2025-ին կազմել է մոտ 75 մլրդ դրամ

14.11.2025 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yandex Go #գործընկեր-պարկ
2025 թվականի առաջին ինը ամիսներին Yandex Go-ից ստացված պատվերներից գործընկեր-պարկերի եւ նրանց վարորդների եկամուտը կազմել է շուրջ 75 մլրդ դրամ կամ գրեթե $200 մլն։ Դա մոտ 20%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, տեղեկացնում են Yandex Go-ից։

Նշված գումարը ներառում է Yandex Go ծառայության գործընկեր-պարկերի եւ նրանց վարորդների կողմից իրականացված ուղեւորափոխադրումների դիմաց ստացված եկամուտները՝ հանած ծառայության վարձատրությունը։

Ծառայության գործընկերների տվյալներով՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Yandex Go-ի վարորդների մեկ ժամվա միջին եկամուտը Հայաստանում աճել է միջինում 6,7%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2025 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ Yandex Go-ում պատվերներ կատարող վարորդի ամսական եկամուտը միջինում երկրի մասշտաբով կազմել է մոտավորապես 390 000 դրամ, այն դեպքում, երբ վարորդը գծում է եղել օրական 8 ժամ՝ շաբաթական 5 օր։

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Yandex Go ծառայության միջոցով ուղեւորափոխադրում է իրականացրել մոտ 82 հազար վարորդ։
Դիտում՝ 3747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW