Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»

31.10.2025 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Անդրանիկ Գրիգորյան #khaleejtimes
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը բանկի զարգացման տեսլականն ու ընթացքն է ներկայացրել մերձավորարեւելյան երկրներում առաջատար լրատվամիջոցներից մեկին՝ khaleejtimes-ին: 

Կոնվերս Բանկը հարցազրույցը ներկայացրել է թարգմանաբար՝ հիմնական շեշտադրումներով:

Կոնվերս Բանկը տրանսֆորմացվել է

Նորարարությունն առաջնային է Կոնվերս Բանկի տեսլականում եւ առաքելության մեջ. մենք առաջինն էինք, որ Հայաստանում գործարկեցինք մոբայլ բանկային հավելված՝ սահմանելով նոր չափանիշներ: Գործարկված՝ ամբողջովին վերափոխված հավելվածը մոդուլային, «լեգո»-ի նման ճարտարապետությամբ է, ինչը հնարավորություն է տալիս փոփոխել, անհատականացնել բանկային փորձառությունը, ինչը բացառիկ է Հայաստանում:

Նոր՝ Next կոնցեպտային մասնաճյուղում կտրամադրվի բարձրակարգ խորհրդատվություն, հաճախորդները կուղղորդվեն թվային բանկային ծառայությունների: Մեր նպատակն է ոչ միայն տրամադրել թվային գործիքներ, այլեւ փոխել՝ «թվային» դարձնել նրանց մտածելակերպը։

Բանկն առաջատար դիրք է զբաղեցնում նաեւ կորպորատիվ ֆինանսավորման ոլորտում, իսկ Tabadul հարթակի միջոցով աշխատում է առեւտրի եւ ֆիքսված եկամտով արժեթղթերի զարգացող շուկաներում։ 

Տեխնոլոգիաները նաեւ խթանում են արդյունավետությունը

Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, որ կանխիկի կառավարումը սկսեց իրականացնել ԱԲ վրա հիմնված համակարգերի միջոցով՝ եռապատկելով արդյունավետությունը եւ կտրուկ կրճատելով գործառնական ծախսերը:

Կոնվերս Բանկն ակտիվորեն աջակցում է սոցիալական ծրագրերին

Կոնվերս Բանկը սոցիալական պատասխանատվություն է ստանձնել՝ ոչ միայն ստանալ, այլեւ տալ. եթե մենք վաստակում ենք, ապա պիտի նաեւ վերադարձնենք։ Յուրաքանչյուր տարի մենք զգալի միջոցներ ենք հատկացնում տարբեր ոլորտներում սոցիալական նախաձեռնությունների իրականացմանը: 

Աջակցում ենք հաճախորդներին՝ անցնելու կայուն գործելակերպի, ինչպես նաեւ մասնակցում կառավարության այն ծրագրերին, որոնք խթանում են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները։

Հայաստանի ռազմավարական դիրքը կարեւոր է

Հաշվի առնելով ենթակառուցվածքները եւ հաստատված գործընկերային հարաբերությունները հատկապես ԱՄԷ-ի տիպի երկրների հետ՝ Հայաստանը կարող է կարեւոր դեր ստանձնել տարածաշրջանային առեւտրում եւ ֆինանսական ոլորտում:

Հայաստանը հեռանկարային է գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում ներդրումների համար:

Եվ վերջում…

Մեր նպատակն է հասնել նրան, որ հինգ տարի հետո յուրաքանչյուր հայի ընկալմամբ Կոնվերս Բանկը լինի ոչ միայն բանկ, այլեւ վստահելի գործընկեր ամենօրյա ֆինանսական կյանքում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW