Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդես DigiTec 2025-ին՝ ներկայացնելով բանկի նորարարական մոտեցումները։Ֆասթ Բանկը ցուցահանդեսի երեք օրվա ընթացքում այցելուներին անվճար տրամադրել է Visa Gold պրեմիում կարգի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնաոճությամբ։ Այցելուներին ներկայացվել է նաեւ վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով եւ արագ անկանխիկ գործարքներ։ Այն փոխարինում է ֆիզիկական քարտին եւ հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։ Բանկի տաղավարում իրականացվել են նաեւ հետաքրքիր ու ինտելեկտուալ խաղեր՝ լի բազմազան նվերներով:«DigiTec-ը շատ կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար, մեր տեխնոլոգիական ֆինտեք համայնքի համար: Շատ ուրախալի է, որ շուրջ երկու տասնամյակ կարողանում են ապահովել այս միջոցառումը եւ ապահովել այս հոսքը, որը մենք տեսնում ենք երեք օրերի ընթացքում: Ուրախալի է, որ Ֆասթ Բանկը ներկայացված է, կարողանում ենք կիսվել մեր գիտելիքով, մեր փորձով, մեր տեղեկատվությամբ, պրոդուկտներով եւ ստանալ հետաքրքիր առաջարկներ եւ համագործակցություններ»,- ասել է Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ առաջնորդվում են նորարարական գաղափարներով եւ լուծումներով։ Ֆասթ Բանկը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1306