Եկամուտների հայտարարագիր չներկայացնելու համար տուգանք չի կիրառվի

16.10.2025 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայտարարագիր #ՊԵԿ
Կպարզեցվեն ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման սահմանված ընթացակարգերը:

Նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում Պետական եկամուտների կոմիտեի կողմից, հայտարարատուները բավական ժամանակ կունենան մուտք գործելու համակարգ եւ ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը, եւ ըստ այդմ՝ կատարել համապատասխան փոփոխություններ եւ կամ լրացումներ։ 

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը կառավարության նիստին ասել է, որ եթե չկա այդպիսի փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը»,- ասել է նա:  

Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ միաժամանակ, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկատվության շրջանակը. «Որպեսզի կառավարությունն ավելի ճկուն ընթացակարգերով կարողանա շարունակել հայտարարագրման գործընթացի պարզեցումը, նախատեսվում է սահմանել որոշ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի կամ եկամտատեսակներ, որոնք հայտարարագրման ենթակա կլինեն որոշակի շեմը գերազանցելու դեպքում միայն»:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է երկու կարեւոր լրացում կատարել օրենսդրական նախագծերի փաթեթում. «Առաջինն այն է, որ ընտանիքի անդամների միջեւ չհարկվող եկամուտները չլինեն հայտարարագրման ենթակա։ Սրանով մենք էականորեն կպարզեցնենք հայտարարագրման գործընթացը,  որովհետեւ մարդիկ ավելի շատ դժվարություններ ունեն այս ընթացիկ՝ ընտանիքի անդամների միջեւ կատարվող կենցաղային ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխանցումներից: Երկրորդ առաջարկն այն է, որ եթե խոսքը երրորդ անձանցից ստացվող տեղեկատվությունների մասին է այն դրվագում, որ դա կարող է լինել, օրինակ՝ բանկային տեղեկատվություն, ֆինանսական այլ հաստատության կողմից տրվող տեղեկատվություն, ապա այն հարկային մարմնին փոխանցվի հայտարարատու ֆիզիկական անձի համաձայնության պարագայում միայն»: 
Դիտում՝ 2623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW