Ֆասթ Բանկի եւ Ֆասթ Շիֆթի աջակցությամբ կայացել է «Drama Queen» շոուի երեւանյան առաջնախաղը

14.10.2025 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Ֆասթ Շիֆթ
Ֆասթ Բանկի, Ֆասթ Շիֆթի եւ Ֆասթ Թիքեթի աջակցությամբ օրերս կայացել է «Drama Queen» կաբարե-շոուի երեւանյան առաջնախաղը։ 

Դրամա, հումոր, շքեղ կանայք ու անզուգական պարեր։ Երկար ու ձիգ ամիսներ տեւած փորձեր, քրտնաջան աշխատանք, ձեռքով պատրաստված 150 բեմական զգեստ, պրոֆեսիոնալ թիմ՝ աշխարհի ութ երկրից։ Եկատերինա Վառնավա եւ Արսեն Գրիգորյան դուետը հիացրել է ներկաներին հմայքով, անզուգական պարով եւ հումորով։ 

Դերասան Արսեն Գրիգորյանը նշել է, որ շոուի գույները համադրվել են հովանավորների վիզուալ բրենդինգի հետ. «Ֆասթ Բանկը եւ Ֆասթ Շիֆթը մեզ հետ են, նաեւ մեր տոմսերը Ֆասթ Թիքեթով են վաճառվել: Եվ շատ ուրախ եմ այս Ֆասթ համագործակցության համար: Մասնավոր ընկերությունների ներդրումը ներկայացումների մեջ անչափ կարեւոր է ու անհրաժեշտ»:

Դերասանուհի Եկատերինա Վառնավան, խոսելով շոուի եւ Արսեն Գրիգորյանի հետ համագործակցության մասին, ասել է․ «Կարծում եմ չկա մարդ, որ կարող է անտարբեր անցնել նրա կողքով: Նրա բացառիկ հմայքը, տաղանդը, հումորի զգացումը, արտիստիզմը: Նա հրաշալի եւ՛ շոումեն է, եւ՛ դերասան, եւ՛ երգիչ, մարդ նվագախումբ, ուզում ես միշտ մոտ լինել նման արտիստին, մոտենալ, դիպչել եւ երազանք պահել։ Մենք բոլորս էլ մի քիչ դրամատիկ թագուհիներ ենք: Շոուն բոլորի մասին է: Բոլորս բեմում ցույց ենք տալիս դրամա՝ միաժամանակ մնալով թագուհիներ»: 

««Drama Queen»-ը Երեւանում նոր նշաձող է սահմանել ժամանակակից թատերական շոուների համար՝ միավորելով միջազգային չափանիշներ, տեղական արտիստիկ վարպետություն եւ մշակութային համարձակություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW