Հայէկոնոմբանկն արժանացել է «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» մրցանակին

03.10.2025 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #«Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում»
Սեպտեմբերի 30-ին կայացել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից կազմակերպված ամենամյա «Երկրները` մեկ հարկի տակ» համաժողովը:

«Այն կարեւոր հարթակ է Հայաստանի տնտեսության զարգացման համար, որը համախմբում է տարբեր ոլորտներ եւ նախագծեր՝ ներկայացնելով երկրի ներդրումային հնարավորությունները, արտադրական ներուժը եւ զարգացման առաջնահերթությունները: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, խոսնակներ եւ փորձագետներ»,- ասվում է Հայէկոնոմբանկի հաղորդագրությունում: 

Համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաեւ Հայէկոնոմբանկը:

«Ներկայում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությույունը, որպես հայեցակարգ, զարգացում է ապրում եւ շատ կազմակերպություններ այն դիտարկում են ոչ թե ծախս, այլ երկարաժամկետ ներդրում՝ բիզնեսը կապելով որոշակի սոցիալական շահերի կայուն սպասարկման հետ։ Իսկ որպես մարտահրավեր՝ պետք է նշել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է համահունչ լինի բիզնեսի ռազմավարությանը»,- նշել է բանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը։

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին կայացել է Հայաստանի տարբեր ոլորտներում դրական փոփոխություններ իրականացնող կազմակերպությունների համար նախատեսված մրցանակաբաշխությունը, որի շրջանակում Հայէկոնոմբանկը արժանացել է «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» մրցանակին։ 

«Հայէկոնոմբանկը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը համանման նախաձեռնություններին՝ նպաստելով ինչպես տնտեսության զարգացմանը, այնպես էլ սոցիալական կարեւոր ծրագրերի, մասնավորապես՝ համաժողովի նախաձեռնությամբ 1,000 աուտիզմ ունեցող անձանց խնամքի աջակցմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 4245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW