Բյուջե կատարած ԶՊՄԿ-ի վճարումներն ավելացել են շուրջ 148%-ով

03.10.2025 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ #Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2018-2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախորդող յոթ տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումներն ավելացել են շուրջ 148%-ով, այսինքն՝ կրկնակիից ավելի: 

Նա նշել է, որ այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, մանկապարտեզներ, անվտանգություն եւ այլն:

«Հիմա Հայաստանի կառավարությունը եւ ի դեմս կառավարության՝ նաեւ ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում: Սա շատ կարեւոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ hանքարդյունաբերությունը տնտեսության լոկոմոտիվ է, «որովհետեւ հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում եւ բազմաթիվ այլ գործունեության ձեւեր են զարգանում»:

«Հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ եւ լավ հնարավորություններ է տալիս: Եվ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կշատանան բարձր որակավորման մասնագետները»,- ասել է Փաշինյանը:
Դիտում՝ 1485
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW