Ամիօ բանկն ամփոփել է Visa Signature Business քարտի մրցույթը

25.09.2025 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Visa Signature Business
Ամիօ բանկը Visa Signature Business քարտապանների համար կազմակերպված մրցույթը ամփոփել է բրանչի ձեւաչափով՝ հաղթողների եւ Visa-ի ներկայացուցիչների հետ միասին։ 

Միջոցառման ընթացքում հաղթող բիզնես հաճախորդներին հանձնվել են իրենց մրցանակները, իսկ Visa-ի ներկայացուցիչները կարեւորել են նմանատիպ նախաձեռնությունները՝ որպես ամուր համագործակցություն կառուցելու եւ հաճախորդների փորձառությունը առավել արժեքավոր դարձնելու հնարավորություն։

«Ամիօ բանկը բարձր է գնահատում իր հաճախորդների վստահությունն ու ներգրավվածությունը եւ շարունակելու է զարգացնել իր ծառայությունները, որոնք նպաստում են բիզնեսների աճին, աջակցում դրանց արդյունավետ գործունեությանը եւ ապահովում առօրյա գործընթացների առավել հարմարավետ կազմակերպումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2501

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW