Ֆասթ Բանկը 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

25.09.2025 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Մատենադարան
Ֆասթ Բանկը, ի դեմս բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի, 50 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։

«Մատենադարանը մեզ համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է: Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված է ավելին՝ մեր ժողովրդի ճակատագիրը, մեր գիտական, գրական մտածողության զարգացումները, մեր հավատի լույսն ու մեր իղձերի շարունակությունը: Մատենադարանը մեր գենետիկ կոդն է»,- ասել է Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը:

Բադալյան ընտանիքի աջակցությամբ Մատենադարանի նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք եւ հուշանվերների խանութ։ Նախաձեռնությունն ուղղված է ինչպես այցելուների հարմարավետության ապահովմանը, այնպես էլ Մատենադարանի թանգարանային փորձառության արդիականացմանը։ Մատենադարանի մուտքն ամբողջությամբ կվերանորոգվի՝ պահպանելով պատմամշակութային արժեքները։ Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի ժամանակակից պայմաններին համապատասխան առանձին մուտք։ 

«Մատենադարանը բարեգործության խորհրդանիշ է: Մատենադարանի հավաքածուները բարեգործության, մեծանուն նվիրատուների արդյունք են: Մեր համագործակցությունը մասնավորաբար պարոն Բադալյանի հետ, Բադալյան ընտանիքի հետ, Ֆասթ Բանկի հետ մի նոր մշակույթ է, համագործակցության հաստատում, մեկենասության մի նոր որակ, որը ոչ միայն վերաբերում է Մատենադարանին, ոչ միայն վերաբերում է Բադալյան ընտանիքին, այլ վերաբերում է լայն իմաստով մեր ազգային եւ հանրային կյանքին»,- ասել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը:

Նշվում է, որ որպես երախտագիտության նշան՝ Մատենադարանում բացվել է պատվո կամար, որի վրա ոսկե տառերով գրված են բարերարներ Վահե եւ Վիգեն Բադալյանների անունները։ «Այս խորհրդանշական քայլը եւս մեկ անգամ ընդգծում է Բադալյան ընտանիքի նշանակալի ներդրումը՝ Մատենադարանի եւ հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 2085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW