Կողք կողքի․ նոր հնարավորություններ՝ IDBank-ի աջակցությամբ

19.09.2025 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կողք կողքի #IDBank
IDBank-ը շարունակում է տեղահանված արցախցի հայրենակիցների սոցիալական խնդիրների թեթեւացմանն ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։ 

Բանկի Սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը համահունչ՝ «Կողք կողքի» ծրագրի թիրախում երկու կարեւորագույն ուղղություններ են՝ կրթության միջոցով աշխատանքի հնարավորություն եւ կրթության խրախուսում։ 

Որպես ծրագրի հերթական միջոցառում, այս անգամ ընտրվել էր կանանց հզորացման ուղղությունը, որի մասնակիցները «Հայ մայրեր» ՀԿ-ի շահառու բազմազավակ կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր են։  65 կին IDBank-ի ֆինանսավորմամբ մասնագիտական կրթություն է ստանում մատնահարդարման եւ կար ու ձեւի ոլորտներում՝ բանկի կողմից ապահովվելով նաեւ աշխատանքային գործիքներով ու պարագաներով:

IDBank-ից հիշեցնում են, որ «Կողք կողքի» ծրագիրը IDBank-ի Սոցիալական պատասխանատվության նախաձեռնություններից մեկն է, որը մեկնարկել է 2024 թվականին: Ծրագրի առաջին միջոցառումը արցախցի բազմազավակ ընտանիքներից 150 երեխայի ուղղված ուղիղ ֆինանսական աջակցությունն էր։ Միջոցառումը տեւել է ինը ամիս։ 

Երկրորդ՝ ֆինանսական կրթության ծրագրի շահառուները արցախցի ընտանիքներից 100 դպրոցահասակ երեխաներ էին, որոնք IDBank-ի ֆինանսավորմամբ անցան մեկամսյա արագացված կրթական դասընթաց։

«Կողք կողքի» ծրագրի չորրորդ միջոցառումը եւս ուղղված է լինելու կրթության խրախուսմանը։ Ծրագրի մեկնարկը՝ առաջիկայում։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 10245
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW