Ֆասթ Բանկը թողարկել է Visa Digital թվային քարտեր

18.09.2025 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Visa Digital
Ֆասթ Բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով եւ արագ անկանխիկ գործարքներ։

«Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ թվային է, չի կարող կորել կամ վնասվել, ինչն այն դարձնում է առավել անվտանգ եւ հարմար տարբերակ բոլոր տեսակի անկանխիկ գործարքների համար։ Քարտը հնարավոր է պատվիրել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից՝ ամբողջությամբ անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի՝ անկախ նրանից՝ արդեն մեր հաճախորդն եք, թե նոր եք միանում մեզ»,- ասել է Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը:

Թվային քարտը հասանելի է չորս արժույթով՝ դրամ, ԱՄՆ դոլար, ռուբլի եւ եվրո։ Հաճախորդը կարող է ունենալ յուրաքանչյուր արժույթով մեկ գործող Visa Digital քարտ: Այն հնարավոր է կցել նաեւ Apple Pay-ին եւ Google Pay-ին։ Ի դեպ, Visa Digital քարտը, ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվներն ու քարտերը, գործելու է խնայողական եղանակով՝ մինչեւ 5% տարեկան եկամտաբերությամբ։ Քարտերի սակագների մանրամասները հասանելի են հղմամբ։ 

Ֆասթ Բանկի ինքնատիպ Ակն դիզայնով թվային քարտը հնարավոր է րոպեների ընթացքում պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։ Հարկավոր է ընդամենը մուտք գործել հավելված, ընտրել «Հաշիվներ-քարտեր» բաժինը, էջի ներքեւի հատվածում սեղմել «Ստեղծել» կոճակը եւ ընտրել «Նոր Visa Digital քարտի» տարբերակը։

Օգտատիրոջն անհրաժեշտ կլինի նշել արժույթներից որեւէ մեկը, ապա լրացնել տվյալները, եւ քարտը վայրկյանների ընթացքում թվային ձեւաչափով կհայտնվի հավելվածի մեջ։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ 
Դիտում՝ 2869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW