Անհուսալի վարկեր ունեցողների ծրագրին պետբյուջեից կհատկացվի շուրջ 500 միլիոն դրամ

11.09.2025 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անհուսալի վարկ #պետբյուջե
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի 2025 թ․ օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու նպատակով պետական բյուջեից կհատկացվի շուրջ 500 մլն դրամ:

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի․ 789-ի վարկերն ամբողջությամբ մարվել են, որի համար հատկացվել է 156.3 մլն դրամ։ Շահառուներից 1532-ը կամ 27%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չի ունեցել ֆորմալ զբաղվածություն։

Մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201,000 դրամ (ներառյալ հարկերը), ինչը նախորդ ցուցանիշից բարձր է շուրջ 37%-ով։

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1 մլն դրամը, եւ այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր գրանցված աշխատող են։ 
Դիտում՝ 2501
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW