ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով

03.09.2025 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #ArcaPay
AraratMobile հավելվածում արդեն հասանելի են ArcaPay համակարգով բանկից բանկ հեռախոսահամարով փոխանցումները՝ ընդլայնելով թվային ծառայությունների շրջանակը։ 

Այսուհետ ԱրարատԲանկի հաճախորդները կարող են AraratMobile հավելվածի միջոցով փոխանցում կատարել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին հեռախոսահամարի միջոցով։ 

Փոխանցումների 0% միջնորդավճարը գործելու է մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ 

Ինչպե՞ս կատարել հեռախոսահամարով փոխանցում այլ բանկերի հաճախորդներին 

AraratMobile հավելվածում հեռախոսահամարով փոխանցումներ կատարելու համար մուտք գործեք Փոխանցումներ Հեռախոսահամարով բաժին։ 

Ինչպե՞ս ստանալ հեռախոսահամարով փոխանցում այլ բանկերի հաճախորդներից 

ԱրարատԲանկի հաճախորդները՝ համակարգին միացած բանկերից փոխանցումներ ստանալու համար պետք է մուտք գործեն AraratMobile հավելվածի «Կարգավորումներ» բաժին եւ ԱրարատԲանկն ընտրել որպես հիմնական բանկ, ինչպես նաեւ ընտրել գումարի ստացման համար անհրաժեշտ հաշիվ։ 

Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:

Եթե դեռ չունեք AraratMobile, կարող եք ներբեռնել հավելվածը AppStore-ից եւ Google Play-ից։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 5119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW