2025 թվականին Apple-ը չորրորդ տարին անընդմեջ գլխավորել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը՝ ըստ BrandZ Top 100 Most Valuable Global Brands ամենամյա զեկույցի։Interfax-ի փոխանցմամբ՝ Apple-ի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 28%-ով եւ կազմել $1,3 տրիլիոն։Այնուհետեւ, ինչպես եւ նախորդ տարի, վարկանիշում ներկայացված են Google-ը (Alphabet Inc. հոլդինգ), որի արժեքը աճել է 25%-ով (մինչեւ $944,1 միլիարդ), Microsoft-ը՝ 24%-ով (մինչեւ $884,8 միլիարդ), Amazon․com-ը՝ 50%-ով (մինչեւ $866,1 միլիարդ):Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է Nvidia-ն, որի արժեքը աճել է 2,5 անգամ (մինչեւ $509,4 միլիարդ): Այնուհետեւ գալիս են Facebook-ը եւ Instagram-ը` համապատասխանաբար $300,7 միլիարդ եւ $229 միլիարդ արժեքով: Վերջինները դուրս են մղել McDonald's-ը անցած տարվա հինգերորդ հորիզոնականից ութերորդ հորիզոնական․ բրենդի արժեքը նվազել է 0,4%-ով (մինչեւ $221 միլիարդ):Աշխարհի ամենաթանկ բրենդների տասնյակում ընդգրկվել են նաեւ Oracle-ը եւ Visa-ն՝ համապատասխանաբար աճելով 48%-ով (մինչեւ $215,35 միլիարդ) եւ 12.9%-ով (մինչեւ $213,35 միլիարդ):Չինական Tencent բրենդը տասներորդ տեղից տեղափոխվել է տասնմեկերորդ տեղ (+28,7%, մինչեւ $174 միլիարդ):Nvidia-ից բացի, արժեքի ամենաէական աճը (ավելի քան երկու անգամ) վերջին տարվա ընթացքում գրանցել են չինական Huawei-ը ($64,7 միլիարդ, 39-րդ տեղ) եւ Xiaomi-ն ($21,9 միլիարդ, 96-րդ տեղ), ինչպես նաեւ ամերիկյան VMware-ը ($47 միլիարդ, 55-րդ տեղ):100 բրենդների շարքում հայտնվել են նոր բրենդներ՝ ChatGPT-ն ($43,6 միլիարդ, 60-րդ տեղ), Stripe-ը ($26,1 միլիարդ, 85-րդ տեղ), Chipotle Mexican Grill-ը ($26,1 միլիարդ, 86-րդ տեղ) եւ շվեդական Spotify-ն ($29,7 միլիարդ, 76-րդ տեղ):Աշխարհի ամենաթանկ բրենդների Brandz Top 100 վարկանիշը կազմվում է Kantar գործակալության կողմից 2006 թվականից ի վեր։ Այն հաշվի է առնում ընկերությունների ֆինանսական ցուցանիշները եւ մոտ 4.5 միլիոն սպառողների արձագանքները։ Tweet Դիտում՝ 6684