Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն աճել են

28.07.2025 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկային համակարգ
Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2025թ. հունվար-հունիս ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 107.76 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 82.51 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 30․6%):

2025թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Արդշինբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 27.96 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 371․5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 4-րդն է:

Ամերիաբանկը՝ 21.4 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2024թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 17.52 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 22.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 5-րդն է:

Նրան հաջորդում են Ակբա Բանկը՝ 8.46 մլրդ դրամ (18-րդ տեղ, անկում՝ 2.4%), Ինեկոբանկը՝ 7.97 մլրդ դրամ հարկերի ծավալով (20-րդ տեղ, անկում՝ 2.2%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Կոնվերս Բանկը՝ 2025թ. առաջին կիսամյակում պետբյուջե վճարելով 4.8 մլրդ դրամ հարկ (35-րդ տեղ, անկում՝ 8․6%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

IDBank-ը՝ 4․41 մլրդ դրամ (39-րդ տեղ, աճ ՝ 1.9%)
Յունիբանկը՝ 4.29 մլրդ դրամ (40-րդ տեղ, անկում ՝ 21․9%),
Evocabank-ը՝ 4.07 մլրդ դրամ (42-րդ տեղ, աճ ՝ 12․2%)
Արարատբանկը՝ 3․69 մլրդ դրամ (46-րդ տեղ, անկում ՝ 0.2%),
Հայէկոնոմբանկը՝ 3.43 մլրդ դրամ (49-րդ տեղ, աճ՝ 6․7%),
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.33 մլրդ դրամ (52-րդ տեղ, անկում 3%),
Արմսվիսբանկը՝ 3.07 մլրդ դրամ (59-րդ տեղ, աճ՝ 98․1%), 
Ֆասթ Բանկը՝ 2.6 մլրդ դրամ (70 -րդ տեղ, անկում ՝ 5․9%),
Ամիօ Բանկը՝ 2.59 մլրդ դրամ (71-րդ տեղ, աճ ՝ 15․1%),
Արդշինինվեստբանկը՝ 2.43 մլրդ դրամ (75-րդ տեղ, անկում ՝ 37.7% (նախկին՝ HSBC)),
Մելլաթ Բանկը՝ 1.46 մլրդ դրամ (125-րդ տեղ, աճ՝ 17․6%),
Արցախ Բանկը՝ 1.17 մլրդ դրամ (155-րդ տեղ, աճ ՝ 26․2%)
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.64 մլրդ դրամ (282-րդ տեղ, աճ՝ 11.6%)։

Աննա Այվազյան
Դիտում՝ 2004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW