Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչեւ 500 մլն դրամի չափով

10.07.2025 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Էներգո+ լիզինգ
Հուլիսի 10-ը՝ Համաշխարհային էներգետիկ անկախության օրը, կոչ է բիզնեսներին՝ ընտրել խելացի ու էներգախնայող լուծումներ:

Ամիօ բանկը միանում է էներգախնայողության գաղափարին՝ առաջարկելով Էներգո+ լիզինգ, որը բիզնեսին հնարավորություն է տալիս ներդրում կատարել էներգաարդյունավետ սարքավորումներում՝ առանց մեծ միանվագ ծախսերի։

Էներգո+ լիզինգի նպատակներն ու հիմնական ուղղությունները՝

•    Էներգախնայող շինտեխնիկայի եւ տրանսպորտային միջոցների ձեռքբերում
•    Էներգաարդյունավետ արտադրական եւ բժշկական սարքավորումների ձեռքբերում
•    Ջեռուցման եւ հովացման համակարգերի ձեռքբերում
•    Էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաների ձեռքբերում

Միջազգային փորձը փաստում է՝ էներգաարդյունավետության վրա կատարված ներդրումները բերում են մինչեւ 30%-ով ծախսերի նվազում, իսկ տեխնոլոգիական արդիականացումը՝ արտադրողականության աճ։

Էներգաարդյունավետ փոփոխությանը կարող եք միանալ՝ առանց մեծ մեկնարկային ծախսերի եւ շահավետ պայմաններով.

•    1-500 միլիոն ՀՀ դրամ
•    10% տարեկան անվանական տոկոսադրույք
•    12-60 ամիս ժամկետ
•    10% նվազագույն կանխավճար
•    վաղաժամկետ մարում՝ առանց տույժերի

Բոլոր պայմաններին եւ հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW