«Տրաֆիգուրա» ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ծրագրեր իրականացնել

02.07.2025 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը եւ ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Կառավարությունից հայտնել են, որ Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ եւ «ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում եւս ծրագրեր իրականացնելու գործում»:

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարեւորել է երկխոսության եւ քննարկումների շարունակականությունը՝ համագործակցության հետագա քայլերը նախանշելու նպատակով:   
Դիտում՝ 2484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW