Զեղծարարությունից տուժածների վարկերի տոկոսները կզրոյացվեն, նրանք սեւ ցուցակում չեն հայտնվի

30.06.2025 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զեղծարարություն #բանկ #վարկ
Խաբեությամբ վարկեր ձեւակերպված քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչեւ քրեական վարույթի ավարտը:

Հայաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ զեղծարարության հետեւանքով տուժած քաղաքացիների վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչեւ այս որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն եւ ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[«սեւ ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։

Նշվում է, որ զեղծարարությունները նվազում են. 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։ 
Դիտում՝ 1986

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW