Հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.7%-ով

27.06.2025 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏԱՑ #Հայաստան
2025թ. հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5.7%-ով, իսկ 2025թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 10.4%-ով: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 14․1%-ով, իսկ շինարարության ծավալը ավելացել է 17.1%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 4.2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.1%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 0.6%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.1%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 49%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 57․4%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 42%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW