IDBank-ը եւ Henley & Partners-ը անցկացրել են «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը

20.06.2025 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Henley & Partners
Հունիսի 13-ին The Alexander, a Luxury Collection Hotel հյուրանոցի Դվին սրահում կայացել է «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը, որը համատեղ կազմակերպել էին IDBank-ը եւ Henley & Partners-ը։

IDBank-ից հայտնել են, որ միջոցառմանը մասնակցել են Հայաստանում եւ արտերկրում գործունեություն ծավալող ներդրողներ, ֆինանսական մասնագետներ եւ բիզնես առաջնորդներ։ Հանդիպումը հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալ գլոբալ շարժունակության, ներդրումային միգրացիայի եւ պրեմիում բանկային ծառայությունների վերջին միտումներին։

Բացման խոսքով հանդես է եկել IDBank-ի Պրեմիում բանկինգի ղեկավար Լիդա Սաֆարյանը՝ ներկայացնելով Հայաստանում մասնավոր բանկինգի զարգացման դինամիկան եւ վստահության վրա հիմնված հաճախորդային հարաբերությունների կառուցման փորձը:

Henley & Partners Շվեյցարիայի գործընկեր-ղեկավար Յակոպո Զամբոնին հանդես է եկել համապարփակ ելույթով՝ անհատների համար ներդրումային միգրացիայի զարգացման եւ դրա ստեղծած հնարավորությունների վերաբերյալ։

Միջոցառումը շարունակվել է ոչ ֆորմալ ցանցային շփումներով` նպաստելով նոր բիզնես կապերի հաստատմանն ու գաղափարների փոխանակմանը։

«IDBank-ը՝ որպես Հայաստանի առաջատար ֆինթեք բանկերից մեկը, եւս մեկ անգամ ընդգծեց իր նվիրվածությունը պրեմիում հաճախորդների համար անհատականացված լուծումներ ստեղծելուն։ Իսկ Henley & Partners-ը, որպես ներդրումների դիմաց քաղաքացիության եւ կացության իրավունքի տրամադրման հարցերով գլոբալ առաջատար խորհրդատվական ընկերություն, հայկական լսարանին ծանոթացրեց ներդրումային միգրացիայի առկա ծրագրերին եւ միտումներին։

Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել եւ նպաստեց մասնակիցների միջեւ խորացված համագործակցության հիմքերի ձեւավորմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 10285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW