Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ «հայկական դրամը արժեզրկվել է»:«Տարվա ընթացքում ռուսական ռուբլու կտրուկ արժեւորում է տեղի ունեցել: Նախ՝ նոմինալ առումով որոշակի փոփոխություն կա հայկական դրամի եւ ռուբլու փոխարժեքի մեջ, եւ երկրորդը՝ տեսնում ենք, որ Ռուսաստանում գնաճը շարունակում է ավելի բարձր մնալ, քան՝ Հայաստանում: Այդ երկու գործոնների ներքո հայկական դրամը ռուբլու նկատմամբ որոշակի արժեզրկված վիճակում է: Նույնը նկատելի է նաեւ Եվրոգոտու նկատմամբ, ինչը կապված է աշխարհաքաղաքական որոշակի իրադարձությունների հետ»,- ասուլիսի ժամանակ, ներկայացնելով 2024-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը, ասել է ԿԲ նախագահը:Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարին, Մարտին Գալստյանը նշել է, որ «դրան զուգահեռ դոլարի նկատմամբ դրամի թվացյալ նոմինալ փոխարժեքի անփոփոխ մակարդակը չի արտացոլում ամբողջական պատկերը».«Ռեալ էֆեկտիվ փոխարժեքի տեսանկյունից հայկական դրամը արժեզրկվել է, որը որոշակի հնարավորություններ է ստեղծում մեր արտահանողների համար»: Tweet Դիտում՝ 2282