Ֆինանսների նախարար. Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է

02.05.2025 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահե Հովհաննիսյան #պետական պարտք
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ասել է, որ ՀՀ պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է:

«Նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ պետական պարտքն ավելացել է 4.4%-ով կամ դոլարով արտահայտված՝ 5.8%-ով:

2024-ի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0.1 տոկոսային կետով, դոլարով արտահայտված՝ պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դրամ:

Այս ամբողջ պարտքի ներգրավումը եւ ծավալները պլանավորված են Հայաստանի բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը, թե դրանց աղբյուրները»,- ասուլիսի ժամանակ ասել է Վահե Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ «վերջին տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության՝ ներքին պարտքի ծավալը ընդհանուրի մեջ աճել է, եւ «մենք հիմա հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է»:

«Մեր նման երկրներում ներքին պարտքը կազմում է ընդհանուր պարտքի 20-30%-ը, մեզ մոտ էլ էր նույն մակարդակը, բայց վերջին տարիներին մենք կարողացել ենք այդ մասնաբաժինը մեծացնել, որն որոշակիորեն մեղմացնում է արտարժույթային ռիսկերից»,- ամփոփել է խոսքը նախարարը:
Դիտում՝ 2866
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW