Evocabank-ը BACEE-ի կողմից արժանացել է նոր մրցանակի

14.04.2025 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #BACEE
Բուդապեշտում կայացած BACEE-ի 49-րդ միջազգային բանկային համաժողովի շրջանակում Evocabank-ը BACEE-ի կողմից արժանացել է կարեւոր մրցանակի՝ “Award for the Development of International Banking Cooperation”։

«Մրցանակը հանձնվել է՝ բարձր գնահատելով Evocabank-ի ներդրումը միջազգային բանկային համագործակցության գործում։ Այս ճանաչումը վկայում է ոչ միայն Evocabank-ի առաջատար դիրքի, այլեւ Հայաստանի բանկային համակարգի միջազգային համբավի մասին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Միջազգային համագործակցության ընդլայնումն Evocabank-ի ռազմավարության հիմքում է։ Այս մրցանակը մեր թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, ինչպես նաեւ ապացույց, որ մենք արդեն հաջողություններ ենք գրանցում միջազգային բիզնես հարթակներում»,– ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

Նշվում է, որ Evocabank-ը շարունակում է մեծ ներդրումներ կատարել ֆինանսաբանկային ոլորտում՝ ոչ միայն առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ, այլեւ՝ ամրապնդելով միջազգային կապերը։
Դիտում՝ 7050

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW