Henderson-ի հասույթն ավելացել է 18,6%-ով

10.04.2025 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
Տղամարդկանց հագուստի եւ կոշիկի խանութների Henderson ցանցը 2025 թվականի առաջին եռամսյակում ավելացրել է հասույթը 18,6%-ով 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Henderson-ի հասույթը 2025 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում կազմել է 5,3 մլրդ ռուբլի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Henderson-ի հասույթը 2025 թվականի մարտին տարեկան կտրվածքով աճել է 24%-ով եւ կազմել է 1,8 միլիարդ ռուբլի:

Առցանց վաճառքի աճի դինամիկան գերազանցում է օֆլայնին: Առցանց վաճառքից հասույթը ս.թ. մարտին 2024 թվականի մարտի համեմատ աճել է 47,9%-ով։

Henderson-ն ունի 161 սրահ Ռուսաստանի 64 քաղաքներում: Ապրանքանիշը նաեւ 3 սրահ ունի Հայաստանում։
Դիտում՝ 5544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW