Աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են կենսաչափական վճարումների (Biometric Authentication Payment) տարբեր տեսակներ։ Մեկնարկել են կենսաչափական վճարման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են մատնահետքով, դեմքով եւ ձայնով վճարումները։Եթե ձեզ հետաքրքրում է կենսաչափական նույնականացումը եւ կցանկանայիք ունենալ այդպիսի վճարման փորձառություն, ապա պետք չէ հեռու գնալ։Ամիօ բանկը եւ Mastercard-ը Հայաստան են բերել դեմքի կենսաչափական նույնականացման վրա հիմնված վճարատեսակ:Բանկից հայտնել են, որ դեմքով վճարման FacePass-AMIO վճարատեսակը արդեն մեկնարկել է Time խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում:Վճարատեսակի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:«Այս վճարատեսակի համար, կարծես թե, ոչինչ պետք չէ` ոչ կանխիկ, ոչ պլաստիկ քարտ, ոչ հեռախոս։Կենսաչափական նույնականացումը մասամբ հիմնված է արհեստական բանականության վրա եւ հետեւաբար AI զարգացմանը զուգընթաց ավելանալու եւ զարգանալու են նաեւ վճարումների այս տեսակները»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից Tweet Դիտում՝ 2182