Լոս Անջելեսի Քաղաքացիական իրավունքների վարչությունը հետաքննում է հայ հաճախորդների հանդեպ բանկային խտրականության շարունակվող բողոքները:Los Angeles Times-ը հիշեցնում է, որ 2023 թվականին Citibank-ը համաձայնել էր վճարել $ 25.9 միլիոն դոլար տուգանք՝ հայկական ազգանուններով հաճախորդների հանդեպ խտրական վերաբերմունքի համար:Los Angeles Times-ը հաղորդում է, որ խտրականության դեպքեր են արձանագրվում Լոս Անջելեսի տարածաշրջանի տարբեր բանկերում: Վարչությունը դիմում է տեղի հայ համայնքին՝ բողոքներ հավաքագրելու համար:Դրանք, մասնավորապես, վերաբերվում են առանց պատշաճ բացատրության բանկային հաշիվների փակման դեպքերին: Նշվում է, որ տուգանքները կարող են մինչև $ 250,000 կազմել: Tweet Դիտում՝ 3990