Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարն ասել է, որ BRICS երկրները տարբեր տեսակետներ ունեն համաշխարհային տնտեսության մեջ դոլարի գերիշխող դերի վերաբերյալ։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով Լոնդոնում, նախարարն ասել է.«Չեմ կարծում, որ մենք ունենք որեւէ քաղաքականություն՝ ուղղված դոլարը փոխարինելուն, որը որպես պահուստային արժույթ միջազգային տնտեսական կայունության աղբյուր է։ BRICS-ի անդամներն այս հարցում շատ տարբեր դիրքորոշումներ ունեն: Այն ենթադրությունը, որ դոլարի նկատմամբ BRICS-ն միասնական դիրքորոշում ունի, հիմնված չէ փաստերի վրա»։Ջայշանքարը նշել է, որ «բազմաբեւեռությունը պարտադիր չէ, որ հանգեցնի դրամական բազմաբեւեռության»:Նա հավելել է, որ Հնդկաստանի կառավարության համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը։«Մենք երբեք դոլարի հետ խնդիրներ չենք ունեցել։ Մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, թերեւս, ավելի լավն են, քան երբեւէ։ Մենք շահագրգռված չենք դոլարը խաթարելու մեջ։ Ընդհակառակը, մեր տարածաշրջանի շատ խնդիրներ բխում են դոլարի պակասից»,- նշել է նախարարը։Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ սպառնացել է BRICS երկրներին 150% մաքսատուրքերով դոլարին այլընտրանք ստեղծելու ցանկացած փորձի համար։«BRICS-ի երկրները փորձեցին ոչնչացնել մեր դոլարը։ Նրանք ցանկանում էին նոր արժույթ ստեղծել։ Ուստի երբ ես եկա, առաջին բանը, որ ասացի, այն էր, որ BRICS-ի ցանկացած երկիր, որը նույնիսկ հիշատակում է դոլարի ոչնչացման մասին, 150% մաքսատուրքի հետ կառերեսվի»,- ասել էր նա։ Tweet Դիտում՝ 8744