Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

05.03.2025 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #կանոնադրական կապիտալ
Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի հունվարի 27-ին բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում։

«Կապիտալի համալրումը միտված է բանկի ռազմավարական զարգացման ծրագրի իրագործմանը՝ շեշտադրելով հատկապես բանկի մրցակցային դիրքի հետագա բարելավմանն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։

Ներդրված միջոցները, մասնավորապես, կուղղվեն մանրածախ պորտֆելի ընդլայնմանը, թվային տեխնոլոգիաներում ներդրումներին, ինչպես նաև բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, ներառյալ՝ ռեբրենդինգի նախագծի ավարտը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկի կանոնադրական կապիտալը համալրման արդյունքում կազմում է շուրջ 190 մլրդ ՀՀ դրամ, իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 120 մլրդ դրամ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4843
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW