«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 4 ընկերություն 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընկերությունների վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։«ՍոֆթԿոնստրակտ» ՏՏ ընկերությունը 2024 թ․-ին պետբյուջե է վճարել 18 մլրդ 627 մլն 274 հազար դրամ՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։ Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն պետբյուջե է վճարել 4 մլրդ 150 մլն 25 հազար դրամ, բանկը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 74-րդն է։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 534-րդն է, «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն՝ 784-րդը։ Վճարված եկամտային հարկերի թոփ տասնյակում «Սոֆթ Կոնստրակտը» 3-րդ հորիզոնականում է։ 2024 թ.-ի վերջին տվյալներով հոլդինգի աշխատակիցների թիվը Հայաստանում 7179 է, երկրից դուրս՝ 1128 մշտական աշխատակից, եւս 1500-ը՝ գործարքային։ «Գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների խաղային բիզնեսի, հեռուստատեսության, բանկային եւ վճարային համակարգերի, գյուղատնտեսության, հանրային սննդի եւ շինարարության ոլորտներում, ընկերությունների խումբը հավատարիմ է մնում իր արժեքներին՝ շարունակելով պահպանել առանցքային դերն աշխատաշուկայում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 9744