ԿԲ-ն դադարեցրել է «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի գործունեությունը

29.01.2025 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արդշինբանկ լուծարվող բանկ
Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ  բանկը լուծարել եւ գործունեությունը համարել դադարեցված:

«Հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկի» հաշվեկշիռը հաստատելու մասին 2025 թվականի հունվարի 9-ի որոշումը, ղեկավարվելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներով ՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր թիվ 11Ա որոշմամբ 2025 թվականի հունվարի 29-ից «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ին հանել է գրանցումից եւ, համապատասխանաբար, վերջինս համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 20068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW