«Լիդիան Արմենիան» հայտնում է ՀՀ վարչական դատարանը կայացրել է բարենպաստ որոշում, ըստ որի ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են եւ չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել:«Լիդիան Արմենիա»-ից հիշեցնում են, որ 2015թ. երկու հասարակական կազմակերպություն հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել նախարարության կողմից «Լիդիան Արմենային» տրված այն թույլտվությունները, որոնցով Ընկերությանը թույլատրվել էր շահագործել նաեւ Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը:Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետեւաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը եւս չի կարող կասկածի տակ դրվել:«Հատկանշական է, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ եւ հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ Վարչական դատարանը 2024թ. դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել` մասնակիորեն բավարարելով հայցվորների` տվյալ դեպքում մի քանի քաղաքացու հայցը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:Նշվում է, որ «Լիդիան Արմենիան», երկու դատական գործում հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը: Tweet Դիտում՝ 1824