Վարչապետը ֆինանսավորում է խոստացել ներկրման փոխարինմանը միտված մի շարք ծրագրերին

15.01.2009 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ մասնավոր հատվածին օժանդակելու օպերատիվ շտաբը ձեռնարկատերերից ու քաղաքացիներից ավելի քան 70 գործարար առաջարկ է ստացել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր կառավարության նիստում Տիգրան Սարգսյանն ասել է, որ առաջարկությունների մի մասն ուղղվել է համապատասխան ատյաններին, իսկ նախագծերից մի քանիսը կարժանանան պետական ֆինանսական աջակցության: Խոսքը նախեւառաջ ներկրման փոխարինելիությունը ապահովող նախագծերի մասին է:

Կառավարության ղեկավարը դժգոհություն է հայտնել երկրում ծրագրային մենեջերների պակասի կապակցությամբ, ովքեր պետք է մշակեն ու ղեկավարեն կոնկրետ բիզնես-նախագծեր: Տիգրան Սարգսյանը նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ծրագրային մենեջերների հաստիքների թեկնածուներ առաջադրել:

Վարչապետը նաեւ նշել է, որ առաջիկայում մշակվելու է ՀՀ արդյունաբերության զարգացման հայեցակարգ, որում շեշտը հիմնականում դրվելու է քիմիական, թեթեւ եւ սննդի արդյունաբերության վրա:

Դիտում՝ 11794

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW