ԿԲ նախագահ. Տրանսպորտի թանկացումը գնաճի վրա կազդի մինչեւ 0.5%

10.12.2024 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #տրասնպորտի թանկացում
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2025 թվականին ակնկալվում է՝ Երեւանում տրանսպորտային ուղեւորափոխադրման սակագների փոփոխությունը գնաճի վրա կազդի մինչեւ 0.5%:

«Դա առավելագույն գնահատականն է»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:

Խոսելով տնտեսական աճի մասին՝ Մարտին Գալստյանն ասել է, որ 2024 թվականին ԿԲ-ն ակնկալում է 6% տնտեսական աճ:

«2025 թվականի համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ կլինի՝ 5%-ի շրջանակում»,- ասել է նա:
Դիտում՝ 2529

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW