Օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Ռեինկարնացիա» խմբի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։Դասականի եւ ժամանակակից արվեստի միաձուլման՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» միջոցառման գլխավոր հովանավորը Ֆասթ Բանկն էր:Տարիներ առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ «Ռեինկարնացիա օրկեստրայի» մենակատար Ռոլանդ Գասպարյանի հանդիպման արդյունքում ծնվել է «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի միտքը: Համատեղ համերգի նշանառություններից մեկը սիմֆոնիկ երաժշտությունը հասանելի դարձնելն է բազմաթիվ երիտասարդների, որոնք, գալով այս համերգին, հետագայում կգան նաեւ նվագախմբի դասական համերգներին:«Այսպիսի նախագծերն անհնար է իրականացնել առանց հովանավորների: Հովանավորների դերն այստեղ կայանում է նրանում, որ մենք կարողանում ենք նախագծերը ներկայացնել այնպիսի բարձր որակով, որ կարողանանք ստանալ այն շոուն, որ պատկերացնում ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին, որի աջակցությամբ տեղի է ունենում այս համերգը»,- ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:«Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, բազմիցս նման նախագծերի կողքին է եղել եւ շարունակելու է աջակցել Հայաստանում մշակութային իրադարձությունների իրականացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Tweet Դիտում՝ 1247