Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ Mastercard Digital քարտապանների համար

07.11.2024 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ /
Բիբլոս Բանկ Արմենիան, Mastercard-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում խաղարկվում է 5-ական iPhone 16 Pro, Apple Watch SE (2-րդ սերնդի) եւ AirPods Pro 2։

Mastercard Digital թե՛ գործող, թե՛ նոր քարտապաններն հնարավորություն ունեն  շահելու 15 ամենաթարմ Apple սարքերից մեկը։

Քարտապանները պետք է նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բիբլոս Բանկ Արմենիայի իրենց թվային քարտով կատարեն երեք եւ ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 50,000 դրամի չափով եւ մասնակցեն արշավին:

Հաղթողները կընտրվեն 2025 թ. հունվարի սկզբին պատահականության սկզբունքով՝ բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի հավելյալ։

Արշավի մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում:

Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտ կարելի է պատվիրել Byblos Mobile հավելվածով՝ առանց բանկ այցելելու եւ մի քանի վայրկյանում։
Դիտում՝ 5004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW