Skill Event Marketing ընկերությունն ընդգրկվել է Eventex Top 100 վարկանիշում

16.10.2024 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Skill Event Marketing Company
Skill Event Marketing-ը աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է ճանաչվել իրադարձային մարքեթինգի ոլորտում ՝ պատվավոր տեղ զբաղեցնելով 2024 թվականի հեղինակավոր Eventex Top 100 Agencies & Events Organizers վարկանիշում:

Այս ճանաչումը ընդգծում է Skill-ի անփոփոխ նվիրումը իրադարձությունների եւ տպավորությունների մարքեթինգի ոլորտի բարձր չափանիշներին: Eventex Top 100 վարկանիշը հիմնված է վերջին երեք տարիների ընթացքում նվաճած մրցանակների քանակի վրա եւ առանձնացնում է այն ընկերությունները, որոնք առաջատար են նորարարության եւ բարձր որակի շնորհիվ:

Eventex Awards 2024-ը ռեկորդ է սահմանել մասնակիցների թվով. 1207 ընկերություն 67 երկրից մրցել է իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչման համար։ Eventex Top 100 վարկանիշում ներառված են գործակալություններ 25 երկրից, իսկ առաջատարներն են Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան։

Skill Event Marketing ընկերությունը Eventex Awards-ում ստացել է երկու ոսկե մրցանակ՝ The Best Fair եւ People's Choice Event:

Skill-ը հայաստանյան միակ ընկերություն է, որն ընդգրկվել է հեղինակավոր վարկանիշում։

Skill-ի մասնակցությունը Eventex Awards-ին հնարավոր դարձավ Career City Fest-ի (CCF) հաջող իրականացման շնորհիվ։ Այն երկրում եւ տարածաշրջանում գործատուների բրենդինգի ամենամեծ իրադարձությունն է, որը ուղենիշային է դարձել առաջատար գործատուների համար:

Հաջորդ միջոցառումը՝ CCF 2K25-ը, կկայանա 2025 թվականի ապրիլի 25-ից 26-ը։

Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը առաջադրվել է 2024 թվականի իվենթային ոլորտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը կոչմանը (The Most Influential People in the Events Industry)։

The Most Influential People in the Events Industry-ի ինդեքսը նշում է ականավոր մարդկանց ամբողջ աշխարհից, ովքեր էական ազդեցություն են թողել ոլորտի վրա՝ ստեղծագործական տեսլականի եւ նորարար մոտեցնան
շնորհիվ: Ցուցակը կազմվում է հանրային քվեարկության արդյունքներով։

Սերգեյի օգտին կարելի է քվեարկել այս հղումով․ https://bit.ly/3NLOzdP։
Դիտում՝ 4774
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW