Ամերիաբանկը ներկայացնում է նոր առաջարկ․ բոլոր հաճախորդները, որոնք մինչեւ դեկտեմբերի 24-ն օնլայն կբացեն բրոքերային հաշիվ MyInvest-ով, կմասնակցեն 1 հատ 1,000,000 եւ 2 հատ 500,000 ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային պորտֆելների խաղարկությանը։Նշվում է, որ MyInvest-ը միակ հարթակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ եւ առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական եւ ասիական երկրների բորսաներում, ինչպես նաեւ արտաբորսայական շուկաներում։MyInvest-ում հասանելի են 30-ից ավելի շուկաների 30,000 հայկական եւ միջազգային արժեթղթեր, եւ հնարավոր է գնել ինչպես բաժնետոմսեր ու պարտատոմսեր, այնպես էլ՝ ETF-ներ ու եվրապարտատոմսեր։ Նույն հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ նաեւ հնարավորություն ունեն իրականացնել պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ` ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։ «Ներկայացնելով MyInvest ներդրումային հարթակը՝ Ամերիաբանկը նաեւ բացահայտում է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ եւ հաջողակ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։ Մանրամասները՝ տեսանյութում։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 7341