Վերազինումից հետո Converse Mobile հավելվածում հասանելի են նոր հնարավորություններ: Հավելվածի զարգացման քաղաքականության շրջանակում, նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել լավագույն ֆինանսական փորձառություն եւ հաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները, Converse Mobile-ի գործիքակազմը հարստացել է եւս մի քանիսով:Մի քիչ համաշխարհային վիճակագրությունStatista-ի տվյալներով, 2023 թվականին աշխարհում մոբայլ բանկինգից օգտվողների թիվը հատել է 2.5 միլիարդը։ Marqueta-ի կողմից երեք մայրցամաքում կատարված հարցումները վկայում են բանկային բջջային հեռախոսով վճարումների ու գործարքների նկատմամբ վստահության աճի մասին: Հարցված օգտատերերի գրեթե երեք քառորդը (72%) նշել է, որ նախապատվություն է տալիս հեռախոսով վճարումներին եւ որոնում է լավագույն բանկային փորձառությունը: Նրանք նախեւառաջ.• Ցանկանում են, որ հավելվածը լինի հարմարավետ՝ պարզ եւ հասանելի 24/7։• Ցանկանում են մոբայլ հավելվածով կատարել վճարումներ, փոխանցել գումար եւ վճարել հաշիվներ։• Ցանկանում են տեսնել իրենց հաշվեկշիռը, գործարքների պատմությունը եւ հեշտությամբ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը:Converse Mobile-ի եւ նոր հնարավորությունների մասինԿոնվերս Բանկի մոբայլ հավելվածում՝ գործարկման պահից ի վեր, հասանելի է վճարումների, փոխանցումների եւ գործարքների իրականացման լայն գործիքակազմ, որն անընդհատ ընդլայնվում եւ զարգանում է: Ապահովվում է գործարքների իրականացման առավելագույն անվտանգություն:Հերթական վերազինումից հետո հավելվածի գործիքակազմը կրկին ընդլայնվում է: Նոր գործիքների ներդրման շնորհիվ ավելի հարմարավետ ու պարզ է դառնում օգտատերերի ֆինանսական առօրյան, վերանում է Կոնվերս Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությունը որոշակի տիպի տեղեկություն ստանալու նպատակով, գործարկվում է խնայողությունների նոր հնարավորություն:Մասնավորապես, • Ակտիվացնելով «Money Box խնայողությունները»՝ օգտատերերը կկարողանան «Վճարումներ» բաժնում ներառված գործարքները կատարելիս կլորացնել գումարը, այս սահմանաչափը ուղղել Money Box եւ խնայողություններից ստանալ 5% անվանական դրույքաչափով եկամուտ։• Հաճախորդները կկարողանան ձեւավորել եւ էլ. հասցեին ստանալ քաղվածքներ, այդ թվում՝ քարտային հաշվի:• Պատմություն բաժնում կընդլայնվի որոնման հնարավորությունը: Հնարավոր կլինի որոնել՝ նշելով գործարքի տեսակը, կարգավիճակը, գումարի չափը, արժույթը, ինչպես նաեւ կատարել բառային որոնում:«Հավելվածի նոր գործիքակազմը զգալիորեն կբարելավի հաճախորդների ֆինանսական փորձառությունը՝ մեծացնելով հարմարավետությունն ու արդյունավետությունը»,-ասված է Կոնվերս Բանկի հրապարակման մեջ: Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1170