Իդրամը քայլեր է անում անհպում QR վճարումների ներուժն իրացնելու համար

10.09.2024 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
2024 թվականի 9 ամիսների ընթացքում QR վճարումներից օգտվել է շուրջ 200 000 Իդրամի օգտատեր, իսկ գործարքների քանակը կազմել է շուրջ 4 միլիոն։

Այդ մասին ասել է Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը:

«Եթե դիտարկենք գնումների եւ վճարումների հարթակների տեսանկյունից, ապա իր օգտատեր-հաճախորդներին Իդրամն առաջարկում է 500+ ծառայություններ հավելվածում, 1000-ից ավելի առցանց կայքերում եւ խանութներում առցանց վճարման հնարավորություն, նաեւ 22,000 վաճառակետերում QR վճարումներ կատարելու տարբեր ակցիաների, լոյալության ծրագրերի շրջանակում վերջերս գործարկված idcoin-ներ կուտակելու հնարավորություն։

Եթե դիտարկենք B2B տեսանկյունից, ապա վաճառակետերին, ծառայություն մատուցողներին, առցանց կայքերին եւ խանութներին Իդրամը տրամադրում է վճարային եւ լոյալության գործիքներ՝ հարմար, ակնթարթային եւ թվային ապառիկով վաճառքներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ վաճառակետերը կարող են բոնուսներ տրամադրել իրենց բոլոր կամ միայն հավատարիմ հաճախորդներին, թվային նվեր-քարտերի վաճառել եւ դրանք արդեն նվեր ստացած անձանցից որպես վճարում ընդունել։ Ընդ որում՝ եւ՛ լոյալության միավորները, եւ՛ թվային նվեր քարտերը Իդրամի օգտատեր-հաճախորդը տեսնում եւ օգտագործում է անմիջապես Idram&IDBank հավելվածում», - նշել է Արսեն Քդենյանը:

Իդրամ ընկերության տնօրենն ասել է, որ «Հայաստանում անհպում QR վճարումները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն եւ արդեն ձեռնարկել ենք քայլեր ոլորտի՝ էլ ավելի լայն թափով զարգանալուն նպաստելու ուղղությամբ»։

«Խոսքը նոր հնարավորության մասին է, երբ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերը, իրենց իսկ բանկի կամ վճարահաշվարկային ընկերության հավելվածների միջոցով կկարողանան վճարում կատարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը վերոնշյալ վաճառակետերից որեւէ մեկում։ Սրանով «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունն էլ ավելի է ընդգծվում եւ իմաստավորվում», - շեշտել է Արսեն Քդենյանը:
Դիտում՝ 1450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW