Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որի անցկացմանն աջակցել է Evocabank-ը:Համահայկական գիտական, կրթական, մշակութային, գործարար, տեխնոլոգիական, մասնագիտական միտքը գագաթնաշողովի շրջանակում կլինի մեկ հարթակում:Evocabank-ից հայտնել են, որ գագաթնաժողովը կհյուրընկալի 55 երկրից ժամանած 1 000 ներկայացուցիչ եւ 170 բանախոս: Գագաթնաժողովի ընթացքում սպասվում են՝• 6 պանելային քննարկում,• 22 համաժամանակյա նիստ,• կլոր-սեղան քննարկումներ,• աշխատաժողովներ եւ Ted զրույցներ,• 3 թեմատիկ ցուցահանդես,• մշակութային տարաբնույթ միջոցառումներ:Բանկից հիշեցնում են, որ Համաշխարհային հայկական գագաթնաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որի գլխավոր գործընկերը կրկին Evocabank-ն էր։«Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտներին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1861