Ֆասթ Բանկի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ միահյուսվել են դասական սիմֆոնիկ երաժշտությունն ու փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի հանրահայտ ստեղծագործությունները: «Billie Jean»-ը, «Remember the Time»-ը, «You Are Not Alone»-ը եւ Ջեքսոնի մյուս գլուխգործոցները հնչել են տարբերվող մատուցմամբ ու լուծումներով՝ հարստացված հայկական դուդուկի ելեւէջներով։Սերգեյ Սմբատյանն ասել է, որ «Սիմֆոնիկ Ջեքսոնի» նման նախագծերն օգնում են ավելի շատ մարդկանց ճանաչել սիմֆոնիկ երաժշտությունը եւ նվագախմբի աշխատանքը․«Մենք հավատում ենք երաժշտության ուժով մարդկանց միավորմանը եւ ներքին կատարելագործման ու հոգեւոր վերելքի ձգտմանը: Ֆասթ Բանկը եւ Ֆասթեքսը մեծ սիրով արձագանքեցին աջակցելու մեր խնդրանքին, համերգի մեր գաղափարին: Իսկապես շնորհակալ եմ մեր գաղափարակիցներին»։ «Բարձրակարգ երաժշտությունն ավելի ճանաչելի դարձնելու, համաշխարհային լեգենդների ստեղծագործությունները հայկական բեմերից եւ հայկական ելեւէջներով հանդիսատեսին ներկայացնելու գաղափարը կարեւորելով՝ «Սիմֆոնիկ Ջեքսոնի» գլխավոր գործընկեր Ֆասթ Բանկն ապագայում եւս շարունակելու է աջակցել մշակութային նմանատիպ նախագծերին»,- ասվում է հաղորդագրությունում:Մանրամասները՝ տեսանյութում։ Tweet Դիտում՝ 1277