Թրամփի ընկերությունը $299-ով Fight Fight Fight մարզակոշիկներ է վաճառում

17.07.2024 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին պատկանող CIC Ventures ընկերությունը սկսել է Fight Fight Fight մարզակոշիկների վաճառքը։

Դրանք կարելի է պատվիրել Trump Sneakers-ի կայքում $299-ով։

Նշվում է, որ «սահմանափակ հավաքածուն» ներառում է 5 հազար զույգ, որոնք հաճախորդներին կառաքվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Հաղորդվում է նաև, որ պատահականության սկզբունքով ընտրված 10 զույգ կվաճառվի Թրամփի ինքնագրով։
Դիտում՝ 6247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW