Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով:Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2024 թ. մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչեւ 2026 թ.՝ այն դարձնելով ավելի թիրախային: «Ծրագրի շրջանակում 2024 թ.-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, եւ վճարվել է շուրջ 552 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից մինչեւ այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ, վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար»,- ասել է նախարարը:Նրա խոսքով՝ ներկայում հաստատվել եւ վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, պետք է վճարվի 260 մլն դրամ, եւս 300 շահառուի հայտ մշակման փուլում է. «Այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաեւ 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 մլն դրամ գումար՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար»: Tweet Դիտում՝ 1641