Շրջանառության մեջ է դրվում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշադրամ

20.05.2024 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը:

Դիմերեսին պատկերված է Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում, դարձերեսին՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ եւ միկրոֆոն:

Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) եւ Կարեն Մելիքյանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը        10 000 դրամ
Մետաղը/հարգը                ոսկի 9990  
Քաշը                               8,6 գ
Տրամագիծը                      22,0 մմ
Որակը                             պրուֆ
Դրամաշուրթը                   ատամնավոր
Թողարկման քանակը         500 հատ
Թողարկման տարեթիվը      2024
Դիտում՝ 2309

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW